CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Պիտի հաղթեք

Պիտի հաղթեք
20.04.2026 | 21:59

Ապրիլի 21

Ես ձեզ հետ եմ: Իմ ներկայությունը իրական նշան է այն բանի, որ Ես ձեր մեղքերին թողություն եմ տվել: Ես կպահեմ ձեզ ոտքի վրա:

Կհաղթեք, անշուշտ: Մի’ վախեցեք փոփոխություններից: Դուք վախենալու պատճառ բոլորովին չունեք, քանի որ Ես` ձեր Տերը, բնավ չեմ փոխվում:

Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես կանգնած եմ ձեր կողքին: Իմ անփոփոխ ու ամրապինդ լինելը փոխանցվում է նաև ձեզ այնքան ժամանակ, քանի կանգնած եք Ինձ մոտ: Իմ կողքին եղեք:

Ինչպես որ ճիշտ շնչառությունը բծախնդիր վարժությունից հետո ինքնաբերաբար սովորության է վերածվում. այդպես էլ, եթե դուք կանոնավորապես կիրարկեք Իմ ներկայության վերադարձը, երբ անհանգստության ամենափոքր զգացումը անգամ խռովի ձեր կատարյալ հանգստությունը, այդժամ այսօրինակ առնչությունն էլ սովորություն կդառնա, և դուք այդպես կկարողանաք ապրել Իմ ներկայության կատարյալ գիտակցության մեջ: Այդ ժամանակ է, որ կատարյալ անդորրը ու ներդաշնակությունը` ձեր բաժինը կդառնան:

Կյանքը կրթության մի դպրոց է: Իմացեք, որ ապագա գործի համար խոստումնալից աշակերտն է միայն` իր ուսուցչի կողմից առանձնացվում` ավելի դժվարին ու խիստ կարգապահության, կրթության և ուսուցման համար:

Դուք պահանջ ունեք չնմանվելու այն հարյուրավորներին, այն հազարավորներին, ովքեր անտարբեր են Իմ նկատմամբ. կամենում եք լինել նրանց պես, ովքեր ամեն ժամ արտացոլում են Ինձ իրենց ասածների ու արածների մեջ և անգամ իրենց լինելով: Նշանակում է, Իմ սիրելի զավակներ, այս ուսումնառությունը համարեք ոչ թե խիստ, այլ սրտագին պատասխանը ձեր խնդրածի:

Ձեզանից ոչ մեկի համար կյանքը այսուհետ չի կարող նույնը լինել: Քանի որ մի անգամ արդեն խմել եք Իմ տված գինուց, այսինքն` ճաշակել եք համը հավիտենական կյանքի, աշխարհը այլևս չի կարող հագեցնել ձեր ծարավը հակառակ իր թափած բոլոր ջանքերի:

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ